Главная » 2012 » Август » 9 » Աստղագետները գտել են «հրեշավոր աստղերի» գաղտնիքը
16:01
Աստղագետները գտել են «հրեշավոր աստղերի» գաղտնիքը

Գիտնականները նոր տեսություն են առաջարկել տիեզերքի գաղտնիքներից մեկի՝ «հրեշավոր աստղերի» առաջացման ուղղությամբ։ Աստղագետների կարծիքով՝ հսկայական չափերի հասնող աստղերը առաջանում են միաձուլման եւ կլանման արդյունքում։

Նշենք, որ գիտական թնջուկն սկսվել էր այն պահից, երբ NASA-ն 2010թ.-ին «Մագելանի մեծ ամպ» գալակտիկայի R136 գիգանտ կլաստերում հայտնաբերել էին Արեգակից 300 անգամ ավելի մեծ աստղեր։ Մինչեւ այս հայտնագործությունը աստղագետները կարծում էին, որ աստղերը չեն կարող այդպիսի մեծություն ունենալ։

Տեսությունն առաջարկել են գերմանացի գիտնականները։ Նրանք համակարգչային ծրագրով ստեղծել են R136 կլաստերի թվային մոդել, որի միջոցով պարզել են, որ երկնային մարմինը կարող է այնուամենայնիվ միաձուլման եւ կլանման արդյունքում հասնել նման չափերի։ Ըստ նոր տեսության՝ աստղերն առաջանում են կլաստերի կազմավորման սկզբնական շրջանում։ Արեգակից 300 անգամ ավելի մեծ մարմինները, սակայն, չեն կարող ինքնուրույն առաջանալ։

Նշենք, որ մինչեւ այս աստղագետները կարծում էին, որ տիեզերական միջավայրում մարմինը կարող է արեգակից մեծ լինել միայն մինչեւ 150 անգամ:

Просмотров: 411 | Добавил: graf | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]