Главная » 2012 » Ноябрь » 2 » Հայտնի են BeeCross2012 բաց մրցույթի հաղթողները
15:11
Հայտնի են BeeCross2012 բաց մրցույթի հաղթողները

Հոկտեմբերի 28-ին Ադրենալին էքստրեմալ սպորտաձեւերի ֆեդերացիան Նուբարաշենի հրաձգարանի տարածքում կազմակերպեց եւ անցկացրեց ավտոքրոսսի BeeCross2012 բաց մրցույթը:


Միջոցառմանը մասնակցության հայտ էին ներկայացրել 12 մարզիկներ Հայաստանից, որոնք մրցեցին երեք դասերում: Միջոցառումը դիտելու նպատակով Հայաստանի ողջ տարածքից հավաքվել էին բազմաթիվ ավտոսիրահարներ: Գաղտնիք չէ, որ ավտոքրոսսը ամենատեսարժաններից մեկն է պրոֆեսիոնալ ավտոսպորտի մրցաձեւերի մեջ, քանի որ հանդիսատեսը հնարավորություն է ունենում տեսնելու գրեթե ողջ մրցուղին: Ավելի քան հինգ ժամ արդար պայքարից հետո պարզ դարձան հաղթողները, որոնք հրապարակվեցին ԽՍՀՄ սպորտի վարպետ, մրցույթի գլխավոր մրցավար Միշա Սիրադեղյանի կողմից:

Ա դաս  
1-ին տեղ` Անդրանիկ Հարությունյան, Honda Civivc Type-R
2-րդ տեղ` Արեգ Հակոբյան, Վազ 2105
3-րդ տեղ` Ռոբերտ Առաքելյան, Վազ 21011

Բ դաս 
1-ին տեղ` Արթուր Հարությունյան, Վազ 2105
2-րդ տեղ` Գուրգեն Սեֆիլյան, Peugeot
3-րդ տեղ` Կարեն Հարությունյան, Վազ 21011

Գ դաս 
1-ին տեղ` Արսեն Մանուկյան, Subaru Impreza
2-րդ տեղ` Անդրանիկ Հարությունյան, Honda Civic Type-R
3-րդ տեղ` Լյուդվիգ Երմազյան, Jeep Wrangler

Հաղթողները ստացան նվերներ եւ դրամական պարգեւներ Ադրենալին էքստրեմալ սպորտաձեւերի ֆեդերացիայի եւ հովանավորների կողմից:

"Հավատարիմ մնալով մեր սկզբունքներին, մենք շարունակում ենք զարգացնել էքսթրեմալ սպորտաձեւերը Հայաստանում, որի վառ ապացույցն է նաեւ վերոնշյալ մրցույթը: Երկար դադարից հետո մենք կարողացանք կազմակերպել ավտոքրոսսի մրցույթը, որն անցավ շատ բարձր մակարդակով եւ ադրենալինի չափաբաժին պարգեւեց ոչ միայն մարզիկներին, այլ բոլոր ներկաներին”, - նշեց Ադրենալին էքստրեմալ սպորտաձեւերի ֆեդերացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանը:

 




Просмотров: 446 | Добавил: graf | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]