Главная » 2012 » Август » 31 » Ու՞ր կորան մեր հին ու բարի մուլտերը
15:06
Ու՞ր կորան մեր հին ու բարի մուլտերը
'
Որքան էլ զարմանալի է, բայց մեր այսօրվա սերիալային հերոսներին կուռք դարձրած և  ինտերնետին մեծերից լավ տիրապետող փոքրիկները մուլտֆիլմեր դիտելու ժամանակ էլ են գտնում: Իհարկե խոսքը չի վերաբերվում այն փոքրիկներին, ովքեր ոչ իրենց կամքով, այլ ծնողների զբաղվածության պատճառով ժամերով «դատապարտվում են»  հեռուստացույցով գովազդներ և դրանց ընդմիջումներին էլ մուլտֆիլմեր նայելուն: Այս անգամ  իմ մտահոգությունը ավելի շատ այդ մուլտֆիլմերի բովանդակությունն է, քանի որ երեխաների  «ստիպված»  մուլտֆիլմ նայելու կամ  քիչ նայելու խնդիրը շատ ավելի խորը հիմքեր ունի, որոնք իհարկե հանգում են բոլոր խնդիրների «նախահայր» հանդիսացող գլոբալիզացիային…

Մեզանից յուրաքանչյուրը, ով մեծացել է դեռևս խորհրդային ժամանակների շունչը կրող արժեքանորմային համակարգի պայմաններում, անշուշտ կհիշի նաև այդ ժամանակների բարությամբ, մանկական անկեղծությամբ և մանկական երևակայությամբ ողողված  մուլֆիլմերը: Այդ մուլտֆիլմերում երգերը ընկերության մասին էին, բարին միշտ հաղթում էր չարին,  հերոսները, եթե ՄԱՐԴԻԿ չէին, ապա բարի և գեղեցիկ անտառային կենդանիներն էին: Այդ մուլտֆիմերում չկար արյուն, չկար զենք,չկար սպանություն և բռնություն…Իսկ այսօ՞ր: Այսօր մուլտֆիլմերը գլխիվայր շուռ են եկել: Գրեթե ոչ մի մուլտֆիլմում հնարավոր չէ հանդիպել մարդկային կերպարանք ունեցող մարդու կերպարի, հերոսները անճոռնի և անհականալի արարածներ են` մարմնից եռակի անգամ մեծ չափսի գլուխներով, ինչ-որ գաղտնի գործակալներ,  որոնք անխնա սպանում են, գողանում ու թալանում, ոչնչացնում: Բոլոր մուլտֆիլմերում անպայման առկա են սպանության արյունոտ տեսարաններ: Տղաների լսարանի համար նախատեսված  մուլտֆիլմերի հերոսներին բնորոշ պարտադիր հատկանիշներն են ագրեսիվությունը և դաժանությունը: Իսկ փոքրիկ աղջիկների նայած մուլտֆիլմերում իրավիճակը էլ ավելի սարսափելի է: Այդ փոքրիկ աղջնակների մեջ սերմանվում է նորաձևության հետևից վազելու աննորմալ մոլուցք, մարմնի չգիտես ինչ չափեր ունենալու ձգտում: Եվ հետո էլ մենք զարմանում ենք, թե ինչով է պայմանավորված այսօրվա երեխաների նման պահվածքը: Զարմանում ենք, թե որտեղի՞ց այդ փոքրիկ տղաների մեջ այդքան ագրեսիվություն,  թե ինչո՞ւ են մեր փոքրիկ աղջնակները շպարված և հարդարված: Մեր  բարի Վիննի Թուխին, Սպիտակաձյունիկին ու 7 թզուկներին, Մոխրոտիկին ու  շատ սիրելի Դիսնեյի մյուս  հեքիաթային սյուժեով գեղեցիկ մուլտֆիլմերին փոխարինելու են եկել Վինքսերն ու Նառուտոները, և հիմարության գագաթնակետը հանդիսացող Սպունգ Բոբերը, ինչը իհարկե չի կարող չազդել երեխաների չափից դուրս նուրբ ներաշխարհի և վառ երևակայության վրա: Իսկ նույն մուլտֆիլմերի համակարգչային խաղերը, որոնք հնարավորություն են տալիս երեխաներին զգալ իրենց սիրելի հերոսի դերում, ընդհանրապես վատ են ազդում երեխաների վրա: Նրանք կորցնում են իրականի և մուլտֆիլմի միջև եղած սահմանը, անվերջ նմանակում են այդ աննորմալ կերպարներին ու նրանց վարքը, ինչը շատ հաճախ հանգեցնում է ցավալի հետևանքների: Մենք իհարկե չենք կարող ստիպել Դիսնեին ու Պիքսարին փոխել ժամանակակից մուլֆիլմերի բովանդակությունն ու հերոսներին, բայց գոնե կարող ենք վերահսկել երեխաների նայած մուլֆիլմերը և համակարգչով խաղացած խաղերը` թույլ չտալով որ մեր ապագա սերունդը մեծանա շեղված հոգեբանությամբ:

Վերհիշենք այն մուլտերը, որոնք  նայելով  մենք  մեծացել  ենք (աշխատել եմ հիշել  բոլոր  մուլտերը, որոնք  նայում  էինք  այն  ժամանակ...)


Винни Пух Идёт в Гости



Мойдодыр


Ну погоди


Трое из Простоквашино



Осторожно  обезянки



Кошкин дом


Малыш и Карлсон


Приключения Буратино 


"День рождения кота Леопольда"


Просмотров: 485 | Добавил: graf | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]