Главная » 2012 » Октябрь » 18 » Աշխարհի 10 վտանգավոր օդանավակայանները
20:28
Աշխարհի 10 վտանգավոր օդանավակայանները

Ձեզ եմ ներկայացնում աշխարհի ամենավտանգավոր 10 օդանավակայանները:

1. Պարոյի օդանավակայանը:

Այն Բուտան թագավորության (պետություն Ասիայում, որը գտնվում է Հնդկաստանի և Չինաստանի միջև) երկու օդանավակայաններից մեկն է, գտնվում է Պարո քաղաքից 6 կմ հեռավորության վրա` 2000 մետր բարձրության վրա: Օդանավակայանը շրջապատված է հինգ հազար մետր բարձրություն ունեցող գագաթներով, ինչը ինքնաթիռների վայրէջքները դարձնում է բավականին դժվար: Աշխարհում ընդամենը 8 օդաչու է սերիտիֆիկացված այս օդանավակայան թռիչքներ կատարելու համար:

2.Արքայադուստր Յուլիանայի միջազգային օդանավակայան:

3.Ռեյգանի անվան միջազգային օդանավակայան, քաղաք Վաշինգթոն, ԱՄՆ:

Այս օդանավակայանը գտնվում է ԱՄՆ երկու փակ տարածքների միջև` Պենտագոնի և ԿՀՎ(ЦРУ) շտաբ-գրասենյակի: Օդաչուներից պահանջվում է վարպետություն` ԱՄՆ երկու կարևոր ռազմավարական այդ օբյեկտներից հեռու մնալու համար: Թռիչքի ժամանակ ինքնաթիռը պետք է մաքսիմալ արագ հավաքի բարձրություն և կտրուկ թեքվի ձախ, որպեսզի չթռնի Սպիտակ տան վրայով:

4. Ջիբրալտարի օդանավակայանը գտնվում է Միջերկրական ծովի և իսպանական Ալխեսիրաս նավահանգստի միջև, իսկ թռիչքուղու երկարությունը ընդմանեը 1,830 մետր է:

Օդնավակայանը պատկանում է Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությանը, այն օգտագործվում է ռազմական նպատակներով, ինչպես նաև կատարվում են քաղաքացիական թռիչքներ դեպի Մեծ Բրիտանիա և Իսպանիա: Ջիբրալտարի օդանավակայանը աշխարհի այն միակ օդանավակայաններից է, որտեղ թռիչքուղին հատվում է ավտոճանապարհով:

5. Մատեկանե թռիչքուղի, Լեսոտո:

Ինքնաթիռների համար նախատեսված այս թռիչքուղին գտնվում է Հարավային Աֆրիկայի Լեսոտո թագավորությունում: 416 մետր երկարությամբ թռիչքուղին գտնվում է 2303 մետր բարձրություն ունեցող ձորի բերանին, ուստի ինքնաթիռները "ընկնում են” մոտ 600 մետրանոց ձոր` թռիչք կատարելուց առաջ:

6. Բարա օդանավակայան:

Այն գտնվում է Շոտլանդիայի Բարա կղզում և իրենից ներկայացնում է փոքրիկ նավահանգիստ, որտեղ պարբերաբար վայրէջք են կատարում ինքնաթիռները:

Վայրէջքի "կոշտությունը” կախված է մակընթացությունից և տեղատվությունից:

7. Տոնկոտինի օդանավակայան, Տեգուսիգալգա, Գոնդուրաս:

Հաղթահարելով լեռնային տարածքներ, օդաչուները պետք է 45 աստիճանի տակ կտրուկ թեքեն ինքնաթիռի ղեկը` մինչև այն կհպնի 1.864 մետր երկարություն ունեցող թռիչքուղուն, որը գտնվում է բաժականման դաշտավայրում: Օդանավակայանը կառուցված է ծովի մակարդակից 1.005 մետր բարձության վրա, այն չի ընդունում ավելի մեծ օդանավեր, քան Boeing 757: Օդանավակայանի թռիչքուղու կարճ լինելու և սարերի արանքում գտնվելու պատճառով ամերիկյան նույնիսկ փորձառու օդաչուները հատուկ որակավորում են անցնում Տոնկոտինի օդանավակայան վայրէջք և թռիչք կատարելու համար: 2008 թվականին այստեղ տեղի ունեցավ ավիավթարից հետո Գանդուրասի նախագահը հայտարարել էր, որ մի քանի տարվա ընթացքում ԱՄՆ և Գանդուրասի Ավիաբազա համարվող այս օդանավակայանը պետք է վերջանականապես փակել:

8. Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայան, Նյու Յորք:

Օդանավակայան վայրէջք և թռիչք կատարող օդաչուները պետք է զգույշ լինեն, որպեսզի ընդհարումներ չլինեն մոտակա` Լա Գուարդիա և Նյուարկ օդանավակայանների ինքնաթիռների հետ:Այսպիսի հարևանությունը պահանջում է, որպեսզի օդաչուները վայրէջքից առաջ պահպանեն 4.575 մետր բարձրություն և 8,25 կիլոմետր տեսանելիություն:

9. Մադեյրի օդանավակայանը գտնվում է սարերի ու Ատլանտիկ օվկիանոսի միջև, ինչը ստիպում է օդաչուներին ուղիղ հաստատված ժամին վայրէջք կատարել, ինչին նրանց նախօրոք սովորեցնում են:

Վայրէջքի սկզբում օդաչուները ինքնաթիռը ուղում են դեպի սարեր, այնուհետև շատ կտրուկ թեքվում դեպի աջ: Թռիչքուղի զգալի մասը գտնվում է 80 մետրանոց սյունների վրա:

10. Խուանչո Իրաուկսին օդանավակայանը գտնվում է Սաբա կղզում (Հոլանդական Անտիլյանի կղզիներ):

Օդանավակայանում օդաչուները ստիպված են հաղթահարել ուժեղ քամիներ և ջրային շփոցներ: Սաբան համարվում է Հոլանդական Անտիլի "ամենաչփչացած” կղզին, որտեղ տեղաբնակները դեռևս համարում են, որ այնտեղ զբոսաշրջիկները այնքան քիչ են, որ նրանք տեղի հայտնիներից են: Սաբանի Խուանչո Իրաուկսին միջազգային օդանավակայանի թռիչքուղին համարվում է աշխարհում ամենակարճը, այն 396,5 մետր է, և այստեղ վայրէջք կատարելու թույտվություն ունեն միայն երեք տեսակի ինքնաթիռներ:

Просмотров: 614 | Добавил: graf | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]