Главная » 2012 » Октябрь » 13
1000 տարի հետո էվոլյուցիայի հետևանքով մարդու մարմնի կառուցվածքը էականորեն կփոփոխվի և իր տեսքով նա բավական կտարբերվի մեզնից: Այսպիսի եզրակացության են հանգել անատոմիայի փորձագետները: Նրանց կանխատեսումների հիման վրա կազմվել է ապագայի մարդու պատկերը, որը այսօր հրապարակվել է բրիտանական Sun թերթի կայքում: Ինչպես մասնագետներն են կարծում, մարդու միջին հասակը կկազմի 1.83-ից 2.13 մետր: Այդպիսի տենդենցները բացատրվում է  կերակրման և բժշկության զարգացումով: «Արդեն այսօր միջին ամերիկացին 2.54 սմ-ով բարձրահասակ է, քան անցած դարի 60-ական թվականների ամերիկացին». – նշում է բրիտանացի օստիոպատ Գարրի Թրեյները: Կփոխվի նաև աղեստամոքսային տրակտի կառուցվածքը: Ավելի կարճ աղիքները կներծծեն ավելի քիչ ճարպեր և սախարոզա, որը կլինի գիրանալու դեմ բնական պաշտպանվածություն: Կկրճատվի ատամների քանակը, քանի որ փափուկ կերակուրը պահանջում է ավելի քիչ ծամում, և դրա հետևանքով կփոքրանա նաև բերանի չափերը: Կարծիք կա նաև, որ տղամարդկային արտադրողականության նվազման շարունակվելու դեպքում կկրճատվի նաև սեռական գեղձերի քանակը տղամարդկանց մոտ: Այս կամ այն առարկային ձգվել, հասնելը 1000 տարի հետո մարդու համար ավելի հեշտ կլինի, քանի որ ըստ մասնագետների մեր սերունդների ձեռքերն ու մատները էականորեն կերկարեն: Ընդ որում կավելանան նրանց նյարդային վերջավորությունները, որը հետևանք է տարբեր սարքավորումների օգտագործման, որը պահանջում է մատների և աչքերի գերլարում: Վերջիններս նույնպես կմեծանան, որպեսզի կոմպենսացնեն բերանի փոքրացումը: Հիմնական կոմունիկացիան կլինի աչքերի շարժումն ու դեմքի արտահայտությունը: Նույն ժամանակ գլխուղեղի ծավալը կկրճատվի: Ինչպես ենթադրվում է, դա պայմանավորված կլինի նրանով, որ հիշողությամբ և մտածողությամբ կզբաղվեն համակարգիչները: Բացի այս ամենից, մարդիկ կարող են դառնալ ավելի մուգ, քանի որ ամբողջ աշխարհում տարբեր ռասաներ մեծ քանակությամբ կխառնվեն, կդառնան ավելի մեծ այտերով, քանի որ կընդ ... Читать дальше »
Просмотров: 448 | Добавил: graf | Дата: 13.10.2012 | Комментарии (0)


YELLOWSTONE-գեյզեր

Просмотров: 425 | Добавил: graf | Дата: 13.10.2012 | Комментарии (0)

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Երևանի  «Հրազդան» մարզադաշտում կայացած խաղում B խմբում հանդես եկող Հայաստանի ազգային հավաքականը 1:3 հաշվով պարտվեց Իտալիայի ընտրանուն: Հյուրերը վստահորեն անցկացրին հանդիպումը: Հայաստանի հավաքականի խաղացողներն իրենց չկարողացան դրսևորել: Միայն մեկ դրվագում առանձնացավ Հենրիիխ Մխիթարյանը` դառնալով գոլի հեղինակ: Որն է մեր թիմի անհաջողության պատճառը, դժվար է ասել: Փաստն այն է, որ ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ պարտորթյունը կրեց: Իսկ եթե հավելենք, որ ընտրկան մրցաշարից առաջ էլ այն անհաջողության էր մատնվել ընկերական հանդիպումում, ապա կատարվածն ամենևին էլ պատահականությանը չի կարելի վերագրել: Ակնհայտ է, որ Հայաստանի ազգային հավաքականը խնդիրներ ունի պաշտպանությունում: Մինչդեռ, Հայաստանի հավաքականի  գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը  թիմ չի հրավիրում Ռուսաստանի առաջնությունում հանդես եկող, փայլուն խաղացող պաշտպան Դենիս Թումասյանին, անգամ չի պատախանում վերջինիս հեռախոսազանգերին: Պատճառը մեկն է` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, մեղմ ասած, վատ է արտահայտվել Թումասյանի հասցեին: Թերևս, զարմանալի է, բայց ունենք այն,  ինչ ունենք:

... Читать дальше »

Просмотров: 378 | Добавил: graf | Дата: 13.10.2012 | Комментарии (0)