Главная » 2012 » Октябрь » 13 » Ի՞նչ տեսք կունենան մարդիկ 1000 տարի հետո
23:17
Ի՞նչ տեսք կունենան մարդիկ 1000 տարի հետո
1000 տարի հետո էվոլյուցիայի հետևանքով մարդու մարմնի կառուցվածքը էականորեն կփոփոխվի և իր տեսքով նա բավական կտարբերվի մեզնից: Այսպիսի եզրակացության են հանգել անատոմիայի փորձագետները: Նրանց կանխատեսումների հիման վրա կազմվել է ապագայի մարդու պատկերը, որը այսօր հրապարակվել է բրիտանական Sun թերթի կայքում: Ինչպես մասնագետներն են կարծում, մարդու միջին հասակը կկազմի 1.83-ից 2.13 մետր: Այդպիսի տենդենցները բացատրվում է  կերակրման և բժշկության զարգացումով: «Արդեն այսօր միջին ամերիկացին 2.54 սմ-ով բարձրահասակ է, քան անցած դարի 60-ական թվականների ամերիկացին». – նշում է բրիտանացի օստիոպատ Գարրի Թրեյները: Կփոխվի նաև աղեստամոքսային տրակտի կառուցվածքը: Ավելի կարճ աղիքները կներծծեն ավելի քիչ ճարպեր և սախարոզա, որը կլինի գիրանալու դեմ բնական պաշտպանվածություն: Կկրճատվի ատամների քանակը, քանի որ փափուկ կերակուրը պահանջում է ավելի քիչ ծամում, և դրա հետևանքով կփոքրանա նաև բերանի չափերը: Կարծիք կա նաև, որ տղամարդկային արտադրողականության նվազման շարունակվելու դեպքում կկրճատվի նաև սեռական գեղձերի քանակը տղամարդկանց մոտ: Այս կամ այն առարկային ձգվել, հասնելը 1000 տարի հետո մարդու համար ավելի հեշտ կլինի, քանի որ ըստ մասնագետների մեր սերունդների ձեռքերն ու մատները էականորեն կերկարեն: Ընդ որում կավելանան նրանց նյարդային վերջավորությունները, որը հետևանք է տարբեր սարքավորումների օգտագործման, որը պահանջում է մատների և աչքերի գերլարում: Վերջիններս նույնպես կմեծանան, որպեսզի կոմպենսացնեն բերանի փոքրացումը: Հիմնական կոմունիկացիան կլինի աչքերի շարժումն ու դեմքի արտահայտությունը: Նույն ժամանակ գլխուղեղի ծավալը կկրճատվի: Ինչպես ենթադրվում է, դա պայմանավորված կլինի նրանով, որ հիշողությամբ և մտածողությամբ կզբաղվեն համակարգիչները: Բացի այս ամենից, մարդիկ կարող են դառնալ ավելի մուգ, քանի որ ամբողջ աշխարհում տարբեր ռասաներ մեծ քանակությամբ կխառնվեն, կդառնան ավելի մեծ այտերով, քանի որ կընդունեն մեծ կալորիաներ, բայց չեն հասցնի այն ծախսել, քթերը բոլորի մոտ կլինի նույն կառուցվածքի (կոնդիցիոներների ազդեեցության հետևանքով կլիման նշանակություն չի ունենա), մազերը համարյա կվերանան, քանի որ հագուստը կլինի ավելի լավը և կավելանա կնճիռների քանակը արևի ճառագայթման ավելցուկի հետևանքով: Հ.Գ. Անձամբ ես այս ամենը համարում եմ հիմարություն: Ես այն մարդկանց թվին եմ պատկանում, որոնք չեն հավատում էվոլյուցիոն տեսությանը: Իսկ թե դուք ի՞նչ կարծիքի եք այս ամենի մասին: 
Просмотров: 450 | Добавил: graf | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]