Главная » 2012 » Октябрь » 13 » Հայաստան-Իտալիա`1:3
00:09
Հայաստան-Իտալիա`1:3

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Երևանի  «Հրազդան» մարզադաշտում կայացած խաղում B խմբում հանդես եկող Հայաստանի ազգային հավաքականը 1:3 հաշվով պարտվեց Իտալիայի ընտրանուն: Հյուրերը վստահորեն անցկացրին հանդիպումը: Հայաստանի հավաքականի խաղացողներն իրենց չկարողացան դրսևորել: Միայն մեկ դրվագում առանձնացավ Հենրիիխ Մխիթարյանը` դառնալով գոլի հեղինակ: Որն է մեր թիմի անհաջողության պատճառը, դժվար է ասել: Փաստն այն է, որ ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ պարտորթյունը կրեց: Իսկ եթե հավելենք, որ ընտրկան մրցաշարից առաջ էլ այն անհաջողության էր մատնվել ընկերական հանդիպումում, ապա կատարվածն ամենևին էլ պատահականությանը չի կարելի վերագրել: Ակնհայտ է, որ Հայաստանի ազգային հավաքականը խնդիրներ ունի պաշտպանությունում: Մինչդեռ, Հայաստանի հավաքականի  գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը  թիմ չի հրավիրում Ռուսաստանի առաջնությունում հանդես եկող, փայլուն խաղացող պաշտպան Դենիս Թումասյանին, անգամ չի պատախանում վերջինիս հեռախոսազանգերին: Պատճառը մեկն է` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, մեղմ ասած, վատ է արտահայտվել Թումասյանի հասցեին: Թերևս, զարմանալի է, բայց ունենք այն,  ինչ ունենք:

Հայաստանի հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի 2013-ին:

Տեխնիկական արդյունքներ

Հայաստան – Իտալիա՝ 1:3

Հենրիխ Մխիթարյան, 27 – Անդրեա Պիռլո, 11 (11մ.), Դանիելե Դե Ռոսի, 65, Պաբլո Օսվալդո, 82

Հայաստան. Ռոման Բերեզովսկի, Վալերի Ալեքսանյան, Հրայր Մկոյան, Ռոբերտ Արզումանյան, Արտակ Եդիգարյան, Կառլեն Մկրտչյան, Արթուր Եդիգարյան (Էդգար Մանուչարյան, 65), Դավիթ Մանոյան (Արթուր Սարկիսով, 76), Արազ Օզբիլիս, Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան:

Իտալիա. Ջանլուիջի Բուֆոն, Կրիստիան Մաջո, Անդրեա Բարցալի, Լեոնարդո Բոնուչի, Դոմենիկո Կրիշիտո, Դանիելե Դե Ռոսի, Անդրեա Պիռլո (Էմանուելե Ջակերինի, 74), Կլավդիո Մարկիզիո, Ռիկարդո Մոնտոլիվո (Անտոնիո Կանդրևա, 87), Պաբլո Օսվալդո, Սեբաստիան Ջովինկո (Ստեֆան Էլ Շարավի, 60)

Просмотров: 374 | Добавил: graf | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]