Главная » 2012 » Октябрь » 6 » Ինչպե՞ս են հայտնաբերվել Ջերմուկի ակունքները
11:58
Ինչպե՞ս են հայտնաբերվել Ջերմուկի ակունքները

Մի մարդ արևածագին ձիով գնում էր հարևան գյուղ: Հոգնած ձիավորը որոշեց սարալանջին հանգստանալ ու նախաճաշել աղբյուրի մոտ: Ուտելուց հետո նա կռացավ` զուլալ աղբյուրից ջուր խմելու: Զարմանալի բան. ջուրն այնքան տաք էր, որ խմել չկարողացավ: Ճանապարհորդը, սակայն, այնքան էլ չտխրեց: Նա որոշեց ցավոտ ոտքերը լվանալ այդ ջրով: Տաք ջուրը հաճելի էր, և ճանապարհորդը երկար ժամանակ չէր ուզում հեռանալ աղբյուրից: Հաջորդ օրը ևս նա մինչև կեսօր մնաց աղբյուրի մոտ ու ոտքերը դարձյալ ջրի մեջ դրեց: Այս անգամ ցավերը զգալիորեն մեղմացավ: Այդ հրաշք ջրի մասին նա պատմեց իր բարեկամներին ու հարևաններին: Հետո տաք աղբյուրի պատմությունը քաղաք հասավ: Հետաքրքրվեցին բժիշկները: Պարզվեց, որ այդպիսի հանքային աղբյուրներ մոտերքում շատ կան, և բոլորն էլ բուժիչ հատկություն ունեն: Այդ վայրը կոչվեց Ջերմուկ «տաք աղբյուր»: Այժմ այն դարձել է մեր հանրապետության ամենալավ բուժավայրերից մեկը:

Просмотров: 372 | Добавил: graf | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]