Главная » 2012 » Октябрь » 19 » Լեոնարդո Դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը» նկարի հետաքրքիր նախապատմությունը
21:22
Լեոնարդո Դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը» նկարի հետաքրքիր նախապատմությունը

Երբ Լեոնարդո Դա Վինչին նկարում էր «Խորհրդավոր ընթրիքը», նա առանձնահատուկ ուշադրություն էր դարձնում երկու կերպարներին՝ Հիսուսին և Հուդային: Նա երկար ժամանակ չէր կարողանում գտնել բնորդներ, որոնցից կարող էր վերցնել այդ կերպարները: Վերջապես նրան հաջողվում է երգչախմբից գտնել մի երիտասարդ մոդելի՝ Քրիստոսի կերպարի համար: Սակայն Հուդայի կերպարի համար մոդել Լեոնարդոյին չէր հաջողվում գտնել մոտ երեք տարի: Բայց մի օր նա փողոցում հանդիպում է մի մուրացկանի, որը ընկած էր առվի մեջ: Դա մի Երիտասարդ տղամարդ էր, որին ծերացրել էր անդադար հարբեցողությունը: Լեոնարդոն հրավիրում է նրան պանդոկ, որտեղ անմիջապես սկսում է նկարել նրանից Հուդայի կերպարը: Երբ հարբեցողը ուշքի է գալիս, նա նկարչին հայտնում է, որ մի անգամ էլ է բնորդել նրան: Դա մի քանի տարի առաջ էր, երբ նա դեռ երգում էր եկեղեցական երգչախմբում: Լեոնարդոն նրանից վերցրել էր Քրիստոսի կերպարը:Sjamanc.ru
Просмотров: 653 | Добавил: graf | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]